3 տարի անց գտնվել է Սևանում խեղդված Իշխանի մարմինը
Հասարակություն
12:21 11/08/2025
Հայաստան

3 տարի անց գտնվել է Սևանում խեղդված Իշխանի մարմինը

3 տարի անց գտնվել է Իշխանի մարմինը։ 

«2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից 2 մեզ շատ հարազատ մարդիկ` Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը խեղդվել էին Սևանա լճում։

Ավետիք Սևոյանի մարմինը երկար որոնումներից հետո գտնվեց , սակայն Իշխանի մարմինը արդեն երրորդ տարին էր չէր գտնվել։

Մի քանի օր առաջ պատհական գտել են Իշխանի մարմնից մասունքներ ու դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մարմինը Իշխանինն է։

Սիրելի վարդենիկցիներ գիտեմ ինչքան էիք մտահոգվում այս դժբախտ դեպքի առիթով , հիմա արդեն հանգիստ կլինենք որ գտնվել է Իշխանի դին ու վերջապես նրա հարազատները հանգիստ կարող են քնել ...

Եվ ցավակցում ենք և ուրախ ենք որ գտնվեց մեր եղբոր մարմինը ... 

Օգոստոսի 11-ին տեղի է ունենալու Իշխան Աբրոյանի հուղարկավորությունը Իշխանավանքի գերեզմանոցում։ Հոգեհացը կտրվի Տիգրան Աբրոյանի սրահում»,-գրել է Արտուշ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2022-ի մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Նրանք ձկնորսներ էին Վարդենիկ գյուղից, նրանցից մեկը՝ 21-ամյա Իշխան Աբրոյան է, իսկ մյուսը՝ 53-ամյա Ավետիք Սևոյանը: Համագյուղացիները պատմել էին, որ նրանք ազգականներ են, նաև հարևաններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
3 տարի անց գտնվել է Սևանում խեղդված Իշխանի մարմինը