Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որտեղ են հանդիպելու Պուտինն ու Թրամփը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան Ալյասկայում
«Ես գնում եմ հանդիպելու Պուտինի հետ։ Ուրբաթ օրը ես կմեկնեմ Ռուսաստան», -հայտարարեց Թրամփը, թույլ տալով կոպիտ լեզվի սայթաքում։
«Իսկ հետաքրքիրն այն է, որ հանդիպման վայրը ո'չ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ Ալյասկա նահանգը։ Ի դեպ, ինձ շատ հետաքրքրեց վայրի ընտրությունը։ Մոտ 158 տարի առաջ` 1867 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ն Ռուսական կայսրությանը պատկանող Ալյասկան գնեց ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլարով։ Միայն 1959 թվականից Ալյասկան դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը, որը իր տարածքով ամենամեծ նահանգն է։
Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերջին լարվածության ֆոնին Ռուսաստանում սկսեցին խոսել Ալյասկան վերադարձնելու անհրաժեշտության մասին։
Իսկ Թրամփի սայթաքումը իսկապես հետաքրքիր է ...»,-գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Մինչ այդ հանդիպումը՝ լրատվամիջոցները նշում են, որ Ալյասկայի ամենամեծ քաղաք Անկորիջում պատրաստվում են բողոքներ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների օգոստոսի 15-ի հանդիպման կապակցությամբ.
The Moscow Times-ի հաղորդմամբ, Stand Up Alaska քաղաքական կազմակերպությունը նշանակել է ակցիա օգոստոսի 14-ին՝ գագաթնաժողովից մեկ օր առաջ։
Միջոցառումը կանցկացվի «Ալյասկա Ուկրաինայի հետ» կարգախոսով։