Առաջիկա 5 օրվա եղանակի տեսությունը
Հասարակություն
16:36 12/08/2025
Հայաստան

Առաջիկա 5 օրվա եղանակի տեսությունը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը.

Հանրապետության տարածքում` 

Օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը և երեկոյան, 14-ի և 16-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 15-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 12-16-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում` 

Օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա 5 օրվա եղանակի տեսությունը