Իրանում Իսրայելի հետ պատերազմի ընթացքում իրանցիները օգնել են ձերբակալել 21000 կասկածյալի
Քաղաքական
20:21 12/08/2025

Իրանում Իսրայելի հետ պատերազմի ընթացքում իրանցիները օգնել են ձերբակալել 21000 կասկածյալի

Իրանը հայտարարում է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում ձերբակալել է 21,000 «կասկածյալի»՝ գրում է 1tv.ge-ն, հենվելով Reuters-ին։

Հունիսի 13-ին Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածներից հետո Իրանի անվտանգության ուժերը լայնածավալ ձերբակալությունների արշավ են սկսել։ Իրանի փողոցներում տեղադրվել են անցակետեր, և քաղաքացիներին կոչ է արվել հաղորդել բոլոր նրանց, ովքեր կասկածելիորեն են վարվում։

 Հանրության կողմից ստացված զանգերի հետևանքով  12-օրյա պատերազմի ընթացքում կասկածյալների թիվը հասել է 21,000-ի։ 

Ռոյթերսը հաղորդում է, որ Իսրայելա-իրանական հակամարտությունը  հանգեցրել է արտաքսումների աճի ևս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանում Իսրայելի հետ պատերազմի ընթացքում իրանցիները օգնել են ձերբակալել 21000 կասկածյալի