ՀՀ քաղաքացիներն Օման կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի
Քաղաքական
17:33 12/08/2025
Հայաստան

ՀՀ քաղաքացիներն Օման կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի

Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից։ Սրա արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները:

Այս մասին հայտնել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին օգոստոսի 11-ին Երևանում անցկացված Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը՝ այս համատեքստում կարևորելով Օմանում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ քաղաքացիներն Օման կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի