«Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ԻՆ պատկանող լցակայանում թերլիցաքավորել են մեքենաները
Իրավունք
11:47 12/08/2025
Հայաստան

«Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ԻՆ պատկանող լցակայանում թերլիցաքավորել են մեքենաները

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Տավուշի մարզ, ք․ Իջևան, Վասիլյան 60)։

Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 𝟏․𝟕𝟏𝟖․𝟗𝟖𝟐 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder