Տիչինայի 67/1 հացի արտադրամասում՝ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ
Տնտեսություն
18:07 12/08/2025

Տիչինայի 67/1 հացի արտադրամասում՝ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Տիչինայի 67/1): Հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ:

Պարզվել է, որ՝

- արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և արտահանվող նյութերից,

- առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

 

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիչինայի 67/1 հացի արտադրամասում՝ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ