Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպական շատ երկրներում գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճանի հետևանքով մոլեգնում են անտառային հրդեհները։ Նման արտակարգ դեպքեր գրանցվել են Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Մոնտենեգրոյում։
BBC-ն գրում է, որ երկուշաբթի օրը հրշեջները ամբողջ գիշեր աշխատել են՝ փորձելով մեկուսացնել Մադրիդից 23 կմ հյուսիս գտնվող Տրես Կանտոս համայնքում բռնկված հրդեհը: Պաշտոնյաները հայտնում են, որ Իսպանիայում և Պորտուգալիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանը, կշարունակվի առնվազն մինչև չորեքշաբթի։ Կանխատեսվում է, որ ջերմաստիճանը կհասնի + 44 °C-ի։