ՌԴ-ն հայաստանյան դպրոցներում սննդի վրա ծախսել է 43 միլիոն ԱՄՆ դոլար
Քաղաքական
21:02 12/08/2025

ՌԴ-ն հայաստանյան դպրոցներում սննդի վրա ծախսել է 43 միլիոն ԱՄՆ դոլար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (ՀՊԾ) հրապարակել է Հայաստանում «Դպրոցական սննդի ազգային ծրագրի» իրականացման վերաբերյալ ուսումնասիրություն։

Հետազոտությունում նշվում է Ռուսաստանի Դաշնության, ՀՊԾ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության բարձր արդյունավետությունը։

2010-ից մինչև 2024 թվականը Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսավորել է դպրոցական սննդի նախագծի 4 փուլ՝ 43 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։

Արդյունքների թվում են՝

• ավելի քան 102 հազար հայկական դպրոցների աշակերտներ ստանում են որակյալ սնունդ

• ստեղծվել են լրացուցիչ աշխատատեղեր, ինչպես նաև՝ դպրոցական անձնակազմի համար պայմաններ են ստեղծվել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր անցնելու

• վերազինվել են խոհանոցներն ու դպրոցական ճաշարանները

• կարգավորվել է տեղական արտադրողներից սննդի ձեռքբերումը

• մշակվել և ընդունվել են այս ոլորտում ազգային ծրագրերի փաստաթղթեր և այլն։

 Ձեռք բերված հաջողությունները հանգեցրել են հայկական դպրոցներում աշակերտների հաճախելիության և ակադեմիական առաջադիմության զգալի բարելավման։

Ներկայումս իրականացվում է նախագծի 5-րդ փուլը՝ 2025-2030 թվականներին Հայաստանում կայուն սննդային համակարգ զարգացնելու համար, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամին կկատարի ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլարի նպատակային ներդրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ-ն հայաստանյան դպրոցներում սննդի վրա ծախսել է 43 միլիոն ԱՄՆ դոլար