Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒՂԻՂ. Քաղաքական գործ, շոու դատավարություն. Միջազգային իրավապաշտպանը՝ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված վարույթի մասին
«Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործն ակնհայտորեն քաղաքական է։ Ցանկացած դատավարություն, որ այստեղ տեղի է ունենում, համամետաելի է շոու-դատավարության հետ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Գնահատականը հիմնավորելու համար նա մի քանի գործոն նշեց, օրինակ, երկրի վարչապետը սամվեռլ Կարապետյանի հասցեին հնչեցրել է բառեր, որոնք վիրավորական են, բառեր, որոնցից բխում է, որ իրխանության ողջ լծակներն օգտագորեծելու է Սամվել Կարապետյանի նկատմամբ։
«Ազատ, ժողովրդավարական պետություններում սա չլսված բան է։ Նորմալ չէ գլխավոր դատախազի մասնակցությունը։ Խաղաղասեր բարեգործի ձերբակալությանն օգտագործվել են մեծաթիվ ոստիկաններ։ Սա անընդունելի է, աղաղակող ու ամոթաբեր, ոչ բարոյական»,-ասաց նա։
Ամստերդամը նշեց, որ հենց այս իշխանությունն է ներդրել տնային կալանքը, ինչ ռիսկ կարող էր լիներ, եթե այս անձը տնային կալանքի պայմաններումպահվեր, նրա ազատազրկումը վրեժխնդիր քաղաքական գործողություն է, որը որևէ տեղ չունի ժողովրդավար հասարակությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։