Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոնա Մնացականյանի գործով 10 մլն դրամ փոխհատուցման պահանջը որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ. Պաշտպան
Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վթարի զոհ դարձած հղի երիտասարդ կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով որպես պաշտպան ներգրավված Րաֆֆի Ասլանյանը, անդրադառնալով Սոնայի հոր՝ 10 մլն դրամի փոխհատուցման պահանջին մասին հրապարակումներին, գրում է.
«Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը։ Պարզաբանեմ, որ հայցապահանջը վերաբերում է հանգուցյալի հուղարկավորության, գերեզմանի, հուշաքարի կառուցման համար արդեն իսկ կատարված ծախսերին։ Իսկ բռնագանձվելիք գումարը սեփական հայեցողությամբ կտնօրինի տուժողի իրավահաջորդը, գուցե նաև բարեգործական նպատակներով։ Այն որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ։ Տուժողի իրավահաջորդը հետևողական է լինելու, որպեսզի իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության և խիստ պատժի, կոնկրետ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պարագայում տուժողի իրավահաջորդը դատարանին միջնորդել է որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով»։