«Փրայմ Հոլ» ռեստորանը պետությանը պատճառված վնասից փոխհատուցել է 75 մլն դրամ
Իրավունք
10:07 13/08/2025
Հայաստան

«Փրայմ Հոլ» ռեստորանը պետությանը պատճառված վնասից փոխհատուցել է 75 մլն դրամ

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր  վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ փոխանցմամբ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն 845 հզր 829 ՀՀ դրամ վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Panorama.am-ի տեղեկություններով,  ՔԿ հաղորդագրության մեջ նշված ընկերությունը «Փրայմ Հոլ» ռեստորանն է։ Այն  X Group ընկերությունների կազմում է։ Հիշեցնենք, որ X Group-ը պատկանում է Խաչիկ Խաչիկյանին, որն առավել հայտնի է Ձվերի Խաչիկ անունով։ X Group-ի կազմում են նաև «Արաքս» թռչնաֆաբրիկան ու այլ բազմաթիվ ընկերություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փրայմ Հոլ» ռեստորանը պետությանը պատճառված վնասից փոխհատուցել է 75 մլն դրամ