Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։ Այս մասին հայտնում է Երևանի ավտոբուս ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն ու ընկերության աշխատակցին շուտափույթ ապաքինում մաղթում։
Հիշեցնենք, որ վարորդը ենթարկվել էր ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։
Օգոստոսի 11-ին ժամը 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։
Վարորդը փորձ է արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։ Վարորդը ստացել է կոտրվածքներ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։