Թուրքիայի բնակչությունը հասնում է 86 միլիոնի
Տարածաշրջան
18:09 13/08/2025

Թուրքիայի բնակչությունը հասնում է 86 միլիոնի

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչության թվի վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ 2025թ․ հունվար-հունիս ժամանակահատվածում Թուրքիայի բնակչության թիվը աճել է 159․910-ով՝ հասնելով 85 մլն 824․854-ի։

Վերոնշյալ թվից տղամարդկանց թիվը կազմում է 42 մլն 923.584, իսկ կանանց թիվը՝ 42 մլն 901.270:

Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 50.01%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.99%-ը՝ կանայք։

«Էրմենիհաբերը» հիշեցնում է, որ Թուրքիայում բնակչության տարեկան աճը 2024-ին կազմել է 3.4 պրոմիլ, մինչդեռ 2023-ի դրությամբ այն կազմում էր 1.1 պրոմիլ։ Պրոմիլը (‰) չափման միավոր է։ Եթե տոկոսը (%) ցույց է տալիս 100-ի բաժինը, ապա պրոմիլը ցույց է տալիս 1000-ի բաժինը։ 1 պրոմիլ = 0.1% = 1/1000։ Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։ 1927 թվականից սկսած՝ որոշակի ժամանակային ընդմիջումներով իրականացվել են ընդհանուր մարդահամարներ։ 2007 թվականին՝ հասցեների հիման վրա բնակչության հաշվառման համակարգի ներդրմամբ բնակչության վիճակագրական տվյալները սկսել են կազմվել տարեկան կտրվածքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայի բնակչությունը հասնում է 86 միլիոնի