Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրում ենք մի իշխանության մեջ, որը զուրկ է ոչ միայն իրավական, այլև բարոյական և քաղաքական հասունությունից․ Աղվան Վարդանյան
«Ես այստեղ եմ որպես Սամվել Կարապետյանի ընտանիքի բարեկամ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը ևս Հակակոռուպցիոն դատարանի առջև էր՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։
«Այսօր մենք պետք է տեսնենք՝ արդյոք Հայաստանում արդար դատական համակարգի գոնե փոքր փշրանքներ մնացել են, թե՝ ոչ։ Ցանկացած այլ իրավիճակում ակնհայտ կլիներ, որ այս մեղադրանքը բացարձակապես զուրկ է իրավական հիմքից, և նույնիսկ կալանավորում ձեռնարկելու օրինականներ տեղի չէին ունենա։ Մենք պիտի գիտակցենք, որ ապրում ենք մի երկրում, մի իշխանության մեջ, որը զուրկ է ոչ միայն իրավական, այլև բարոյական և քաղաքական հասունությունից։ Տեսնենք, այս անգամ գոնե այդ փշրանքները կերևան, թե՝ոչ»,- ասաց Վարդանյան։
Հարցին, թե ըստ քպ-ականների՝ Պուտինն այս անգամ է Սամվել Կարապետյանի տեսքով է «դեսանտ» ուղարկել Հայաստան, պատգամավորն ասաց․
«ՔՊ-ականներին արձագանքելն անիմաստ զբաղմունք է։ Նրանք մեկ հոգու կամակատարներ են, ստրկամիտ, ինքնուրույնությունից զուրկ , այս երկրի առաջին թշնամիները, առաջին հանցագործներն են։ Այն, ինչ նրանք արել են՝ իրենց «առաջնորդի» գլխավորությամբ, այս երկրի, ժողովրդի հետ, պարզ էր դեռևս տարիներ առաջ, որ էսպես է լինելու։Այնպես որ, մեկնաբանել նրանց ասածը, ուղղակի անիմաստ է։ Ես խորապես համոզված եմ, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնությունն արդեն իսկ ճանաչել է՝ ով ով է։ Եթե համեմատեք պարոն Կարապետյանի, ընդհանրապես Կարապետյան գերդաստանի տեսակը, մարդկային տեսակը, բարեգործ տեսակը, համեմատեք ամբողջ քպ-ականների հետ, կտեսնեք, որ Կարապետյանի արածի 0, 0․․․․․ 001 տոկոսն էլ նրանք ոչ միայն չեն արել, այլև անկարող են անելու»։