Ն. Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ էլ ուտի, ԵՄ դեսպաններն ասելու են՝ դա ժողովրդավարության վերջին ճիչն է
Քաղաքական
18:27 14/08/2025
Հայաստան

Ն. Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ էլ ուտի, ԵՄ դեսպաններն ասելու են՝ դա ժողովրդավարության վերջին ճիչն է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ հակակոռոպցիոն դատարանի դատավորն այս անգամ զերծ կմնա կատարելու քաղաքական պատվերը կատարելուց, քանի որ մեղադրանքը աբսուրդային է։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ժամը 17։00-ին նշանակված է նիստ, որտեղ քննարկվելու է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի դիմաց այս պահին բազմամարդ է։ Քաղաքական, հասարակական գործիչներն այստեղ են՝ իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու Կարապետյանին։

«Ակնհայտ է մի բան. Իմ հանդիպումները միջազգային տարբեր ակտորների հետ վկայում են մի բան. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ էլ ուտի, Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպաններն ասելու են՝ դա ժողովրդավարության վերջին ճիչն է։ Այնպես որ  մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, բայց պետք է ամեն ինչ անենք՝ հարամելու Հայաստանում միջազգային այն կառույցների կյանքը, որոնց առաքելությունը մարդու իրավունքի, ազատ խոսքի պաշտպանությունն է»,-ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով, ընտրություններից առաջ անտինիկոլ ուժերի համախմբում է անհրաժեշտ, հակառակ դեպքում, որևէ բան չի ստացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ն. Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ էլ ուտի, ԵՄ դեսպաններն ասելու են՝ դա ժողովրդավարության վերջին ճիչն է