Հայրիկ Երվանդյանին ՌԴ-ում 12 տարվա ազատազրկման են դատապարտել պատվերով սպшնությшն համար
Իրավունք
11:17 14/08/2025
Տարածաշրջան

Հայրիկ Երվանդյանին ՌԴ-ում 12 տարվա ազատազրկման են դատապարտել պատվերով սպшնությшն համար

ՌԴ-ում 27-ամյա հայաստանցի Հայրիկ Երվանդյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր Մոսկբայի կենտրոնում պատվերով Հովհաննես Քամարյանին սպանելու մեջ։ Դատավարության մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Մարդասպանն ինքը խոստովանել է իր մեղքը, բայց պնդել է, որ հանցագործության համար պատվիրատու չի եղել, և Քամարյանի հետ գործ է ունեցել, քանի որ նա ինքն է սպառնացել նրան սպանել, և որոշել է առաջինը ինքը սպանել։

Այդ երեկոյան գործարարը տուն էր վերադառնում իր 22-ամյա ընկերուհու՝ Եկատերինա Պոպովայի հետ, որը Մոսկվա էր եկել Նիժնի Նովգորոդից։ Երբ զույգը անցնում էր տան կամարի կողքով, որտեղ ապրում էր Քամարյանը, մի տղամարդ վազել է նրանց ետևից և մի քանի անգամ կրակել զոհի վրա խլացուցիչով ատրճանակով։ Դրանից հետո ստուգողական կրակոց էր արձակել Կամարյանի գլխին և մարմինը հեռախոսով լուսանկարելուց հետո հեռացել։

Երվանդյանը պնդել է, թե Քամարյանը Հայաստանում մահափորձ է պատվիրել, ինչի հետևանքով սպանվել էր թիրախի թիկնապահ իր ընկերը։ Ըստ նրա, երբ ինքն այդ թեմայով զրուցել է Քամարյանի հետ, վերջինս սպառնացել է սպանել իրեն, այդ պատճառով էլ ինքը առաջ է ընկել նրանից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայրիկ Երվանդյանին ՌԴ-ում 12 տարվա ազատազրկման են դատապարտել պատվերով սպшնությшն համար