Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում այս տարվա առաջին վեց ամիսների վիճակագրության համաձայն գրանցված յուրաքանչյուր 1 000 ամուսնություն հաշվով արձանագրվել է 368 ամուսնալուծություն։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ ավելացել է՝ 2024թ. հունվար-հունիսին 1000 ամուսնության հաշվով գրանցել է 294 ամուսնալուծություն։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6 388 ամուսնություն, 2 352 ամուսնալուծություն։
Ամունսալուծությունների առավել բարձր թիվ գրանցվում է մայրաքաղաքում, ապա հաջորդում են Կոտայքը, Արմավիրը, Արարատը։ Ուշագրավ է, որ ամունսալուծությունների առավել բարձր ցուցանիշ գրանցվել է ապրիլ ամսին։

