Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանում երեխան չի կարողացել գոյատևել արջի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնել է New Indian Express-ը։
Դեպքը տեղի է ունեցել Անամալայի արգելոցում։ Գործակալության տվյալներով՝ ուշ կեսօրին աշխատող հարազատները ութամյա տղային ուղարկել են 200 մետր հեռավորության վրա գտնվող մթերային խանութ՝ կաթ գնելու։
45 րոպե է անցել, սակայն երեխան չի վերադարձել, ուստի հարազատները տագնապ են բարձրացրել։ Որոնողական աշխատանքների ընթացքում տղային գտել են, բայց նրան փրկել չեն կարողացել։ Սկզբում ենթադրվել է, որ նրա վրա հարձակվել է ընձառյուծ, սակայն մասնագետները ուսումնասիրել են զոհի մաշկի վրա եղած քերծվածքները և եզրակացրել, որ դրանք պատճառվել են «ծույլ արջի» կողմից։
Հայտնի է, որ սա վերջին երկու ամիսների ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Տեղական իշխանությունները կազմակերպել են հանդիպում բնակիչների հետ։ Այնտեղ քննարկվել են միջոցառումներ, որոնք կօգնեն ապագայում կանխել նման միջադեպերը։