Հորդորում ենք՝ այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ․իրավապաշտպաններ
Իրավունք
19:33 14/08/2025
Հայաստան

Հորդորում ենք՝ այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ․իրավապաշտպաններ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Զարմանալի չէ, որ Քննչական կոմիտեն անհանգստացած է իրավապահների թույլ տված հակաիրավական վարքագծի շարունակական բացահայտումներից «հանրային կարծիքի դատարանում»։ Սակայն պաշտպանների օրինական գործունեությունը խոչընդոտելու բացահայտ փորձն անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ պաշտպաններին «նախաքննական գաղտնիքով» կաշկանդելու պայմաններում իրավապահներն ու իշխող քաղաքական ուժը, միմյանց գործողությունները փոխլրացնելով, շաբաթներ շարունակ՝ իրականացնում էին հանությանը մոլորեցնելու քարոզչական արշավ՝ չխորշելով մոնտաժված ձայնագրություններով իրականության խեղաթյուրումից։

Հորդորում ենք՝ այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հորդորում ենք՝ այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ․իրավապաշտպաններ