Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստ է նշանակվել
Իրավունք
12:20 15/08/2025
Հայաստան

Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստ է նշանակվել

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով նշանակվել է առաջին դատական նիստը։

Panorama.am-ը Դատալքեսից տեղեկացավ, որ նիստ տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատական նիստերի թիվ 5 դահլիճում օգոստոսի 19-ին ժամը 16։00-ին։ Հիշեցնենք, որ գործը մակագրված է դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Այս գործի շրջանակում 17 մարդ կալանավորված է, ևս մեկի նկատմամաբ վարչական վերահսկողություն է սահմանված։ Բագրատ Սրբազանը հունիսի 26-ից պահվում է անազատության մեջ։

Պաշտպաններն այս գործն ապօրինի են որակում, որը կարվել է մոնտաժված ձայնագրությունների հիման վրա։

Դատալեքսում հրապարակված մեղադրական համառոտ եզրակացության մեջ ասված է.

«Վազգեն Պետրոսի Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստ է նշանակվել