Դոնալդ Թրամփը հրապարակել է հուշագիր 907-րդ բանաձևի արգելքն Ադրբեջանի նկատմամբ դադարեցնելու վերաբերյալ
Քաղաքական
22:40 15/08/2025
Տարածաշրջան

Դոնալդ Թրամփը հրապարակել է հուշագիր 907-րդ բանաձևի արգելքն Ադրբեջանի նկատմամբ դադարեցնելու վերաբերյալ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրապարակվել է հուշագրի տեքստը, որով դադարեցվում է «Ազատության աջակցության ակտի» (օրենք № 102-511) 907-րդ փոփոխության գործողությունը Ադրբեջանի նկատմամբ։

Փաստաթղթում նշվում է, որ փոփոխության դադարեցումը.

▪️անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին աջակցելու համար,

▪️անհրաժեշտ է ԱՄՆ-ի և հակաահաբեկչական կոալիցիայի գործընկերների զինված ուժերի մարտական պատրաստվածությունը պահպանելու համար,

▪️կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար,

▪️չի խաթարի կամ չի խանգարի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության շուրջ բանակցություններին, և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։

Հուշագրում նաև նշվում է, որ 907-րդ փոփոխության գործողության դադարեցումը կատարվում է Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակելու նպատակով, և այս որոշմամբ երկարաձգվում է փոփոխության դրույթների կիրառման մերժումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դոնալդ Թրամփը հրապարակել է հուշագիր 907-րդ բանաձևի արգելքն Ադրբեջանի նկատմամբ դադարեցնելու վերաբերյալ