ՈՒՂԻՂ. Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստը
Իրավունք
14:16 15/08/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում քիչ անց կմեկնարկի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նշանակված առաջին նիստը։

Ինչպես հայտնեց Panorama.am-ի լրագրողը դատարանից, նիստերի դահլիճը լեփ լեցուն է, այստեղ են հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավաբաներ։



Ավելի վաղ Սրբազանի պաշտպանական թիմը հայտնել էր, որ այսօրվա  դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը։

Գործը քննում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Ըստ Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության, Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստը