Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել
Քաղաքական
20:50 15/08/2025
Հայաստան

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել

Ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Վերջին շաբաթներին մամուլում տեղեկություններ էին հայտնվել Ջերմուկի հատվածում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման, դիրքային ակտիվության մասին:

Sputnik Արմենիան տվյալներ էր ստացել, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվել «չեզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց հստակեցման, թե կոնկրետ որ հատվածում։

Այս առնչությամբ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ` հետաքրքրվելով` առաջխաղացում եղե՞լ է հենց «չեզոք» գոտում, ե՞րբ է տեղի ունեցել առաջխաղացումը, քանի՞ մետր է ադրբեջանական զինուժը առաջ շարժվել մոտակա դիրքից։ Նաև խնդրել էինք հայտնել նոր տեղակայման կոորդինատները:

Գերատեսչությունից մեզ պատասխանել են, որ նշված հարցերի վերաբերյալ արդեն հնչել է պաշտոնական մեկնաբանություն։

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ նշված հատվածում առաջխաղացման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊՆ-ի պատասխանում:

Ուսումնասիրվել են արբանյակային կադրերը և պարզվել, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է: Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։

Արբանյակային լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի հայտ եկել (նշել ենք կարմիրով)։ Ադրբեջանական զինուժն ինժեներական աշխատանքներ է իրականացրել հուլիսի 20-ից։

 Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել