Քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Հասարակություն
08:38 15/08/2025
Հայաստան

Քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած