Ռյազանում զոհերի թիվն ավելանում է
Հասարակություն
09:46 16/08/2025
Աշխարհ

Ռյազանում զոհերի թիվն ավելանում է

Ռյազանի մարզում գործարանում տեղի ունեցած պայթյունի ու դրան հաջորդած փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի, բժշկական օգնություն է ցուցաբերվել 130 տուժածի, որոնցից 29-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նշենք, որ ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, «Էլաստիկ» գործարանում վառոդ է պայթել։ Նախնական տեղեկություններով, պայթյունի ժամանակ շենքն ամբողջությամբ ավերվել է։ Տեղի ունեցածի պատճառը կարող է լինել անվտանգության կանոնների խախտումը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռյազանում զոհերի թիվն ավելանում է