Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վանաձորի բնակիչները լքում են քաղաքը. Նարեկ Կարապետյանը ներկայացրել է քաղաքի զարգացման ծրագիր
Վանաձորում այսօր ապրում է 77 հազար մարդ, տարեցտարի այս թիվը նվազում է։ Վերջին հինգ տարում բնակչության թիվը նվազել է 5 տոկոսով, քանի որ քաղաքում չկա աշխատանք։ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն այսօր Վանաձորի զարգացման ծրագիրն է ներկայացրել։
«Վերջին 7 տարվա ընթացքում կառավարությունը Վանաձորում կառուցել է ճանապարհներ, վերանորոգել ուսումնական հաստատություններ։ Սա շատ լավ բան է, բայց արվել է վարկային միջոցներով, որևէ մեծ ներդրում չի արվել»,-ասաց Ն. Կարապետյանը։
Նրա խոսքով, խորհրդային միության տարիներին Վանաձորում կար 27 գործարան, միայն արդյունաբերության մեջ աշխատում էր 33 հազար մարդ։
«Վանաձորում այսօր աշխատում է երեք մեծ գործարան, ընդ որում «Գլորիա» կարի ֆաբրիկան, որը 2500 մարդու աշխատանք է ապահովում, եղել է կառավարության ճնշման ներքո, ֆաբրիկայի ղեկավարն էլ կալանավորվել է»,-ասաց Ն. Կարապետյանը։
Նա առաջարկում է Վանաձորի արդյունաբերականացում։
«Սիրելի կիրովականցիներ, ձեր քաղաքը չի կարող զարգանալ, եթե այստեղ չկառուցվեն գործարաններ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։