Հղի կինը կարողացել է այրվող տնից դուրս բերել իր երեխաներին
Առողջություն
21:07 16/08/2025
Աշխարհ

Հղի կինը կարողացել է այրվող տնից դուրս բերել իր երեխաներին

Կրասնոյարսկ քաղաքում 41-ամյա հղի կինը կարողացել է իր երեխաներին դուրս բերել այրվող տնից, արդյունքում ինքը հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։

Կրասնոյարսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցին վկայակոչելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բազմազավակ հղի մայրը մուտքի մոտ միացրել է սնկերի, մրգերի «չորանոցը».  սարքի հզորությունը 250 Վտ է, իսկ ջեռուցման ջերմաստիճանը՝ 40°C-ից մինչև 70°C։

Ինչ-որ պահի լարերը կարճ միացում է եղել, ինչի հետևանքով սենյակում հրդեհ է բռնկվել։ Կնոջը հաջողվել է փրկել իր երեխաներին, սակայն ինքը վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունքի վերակենդանացման բաժանմունք՝ ձեռքերի ծանր այրվածքներով և  ածխածնի թունավորմամբ։

Ծանր վնասվածքներից հետո նրան հաջողվել է պահպանել հղիությունը։ Երբ տուժածի վիճակը բարելավվել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունքից։ Առաջիկայում նրան հնարավոր է պահանջվի մաշկի փոխպատվաստում իրականացնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հղի կինը կարողացել է այրվող տնից դուրս բերել իր երեխաներին