Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: Մինչ վթարի վայրում զննություն էին կատարում քննիչները՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնում են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։