Օգոստոսի 17-ին Հայ Եկեղեցին կնշի Վերափոխման տոնը
Օրվա թեմա
11:07 16/08/2025
Հայաստան

Օգոստոսի 17-ին Հայ Եկեղեցին կնշի Վերափոխման տոնը

Ըստ Սրբազան Ավանդության՝ Գաբրիել հրեշտակապետը Ս. Կույսին հայտնում է, որ նա երեք օր հետո երկինք պիտի փոխադրվի: Նա կանչում է ազգականներին, քրիստոնյա կանանց, առաքյալներին և հայտնում իր մոտալուտ մահվան մասին։ ։

Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննես առաքյալը մի տախտակ տալով Աստվածամորը՝ ասում է. «Տո՛ւր մեզ քո պատկերը»: Սուրբ Մարիամը տախտակը հպում երեսին, թրջում այն իր արտասուքով և վրան պատկերվում է նրա դեմքը, և ապա ավանդում է հոգին:

Ավանդության համաձայն՝ Բարդուղիմեոսն Աստվածածնի նկարը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում: Առաքյալները Սուրբ Կույսի մարմինն անփոփում են Գեթսեմանիի մի քարայրում: Բարդուղիմեոսը, որ Ս. Աստվածածնի ննջման ժամանակ Երուսաղեմից բացակայում էր:

Վերջին հրաժեշտի խնդրանքով առաքյալները բացում են գերեզմանը և զարմանքով տեսնում, որ Աստվածածնի մարմինն այնտեղ չէ: Սուրբ Կույսի մահանալը «ննջել» բառով ենք արտահայտում ցույց տալու համար նրա՝ երկինք վերափոխվելը:

Հայ Եկեղեցում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Պտուղներից ընտրվել է խաղողը, քանի որ Հիսուսն Իրեն նմանեցնում էր խաղողի որթին (Հովհ.15։1):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օգոստոսի 17-ին Հայ Եկեղեցին կնշի Վերափոխման տոնը