Եղանակի տեսություն՝ առաջիկա շաբաթվա համար
Հասարակություն
16:29 17/08/2025
Հայաստան

Եղանակի տեսություն՝ առաջիկա շաբաթվա համար

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը.

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եղանակի տեսություն՝ առաջիկա շաբաթվա համար