Սրբազանի խոսքը ոչ ոք չի կարողանալու սահմանափակել, անկախ ամեն ինչից՝ երբ ուզի, խոսելու է․ փաստաբան
Իրավունք
20:38 18/08/2025
Հայաստան

Սրբազանի խոսքը ոչ ոք չի կարողանալու սահմանափակել, անկախ ամեն ինչից՝ երբ ուզի, խոսելու է․ փաստաբան

 Միքայել Սրբազանի գործով դատական նիստը շարունակվելու է դռնբաց ռեժիմով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան  Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ հաջորդ նիստի շարունակությունը նախատեսված է վաղը, ժամը 14։30-ին։

«Ասում են, որ համակարգչի մեջ օրագիր են հայտնաբերել, դրա զննությունն է լինելու։ Դատարանը տեսակցությունները սահմանափակումը վերացրեց, թողեց միայն լրատվամիջոցների հետ կապված մասը»,- ասաց փաստաբանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք կարող են  մոտենալ Սրբազանին՝ հարցազրույցներ վերցնելու համար, արդյո՞ք այն խնդիրներ չի առաջացնի Սրբազանի համար, փաստաբանն ասաց, որ  նախաքննության այս փուլում ցանկալի չէ, որպեսզի լրագրողները մոտենան։

«Եթե ինքը ասելիք ունի՝ դատական նիստի ընթացքում դրա մասին խոսում է։ Երբ  տարբեր հարցեր եք տալիս, գիտենք, չէ՞, թե ինչ մեկնաբանություններ են  տրվում և այլն։ Ես՝ որպես պաշտպան, չեմ ցանկանա, որպեսզի ավելորդ մեկնաբանություններ լինեն մինչև գործի ավարտը։ Դրանից հետո, մեկ է՝ Սրբազանի խոսքը, ոչ ոք չի կարողանալու սահմանափակել, անկախ ամեն ինչից, և ինքը, երբ ուզի, խոսելու է։ Հետևաբար, կարելի է մի քիչ սպասել»,- ասաց փաստաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրբազանի խոսքը ոչ ոք չի կարողանալու սահմանափակել, անկախ ամեն ինչից՝ երբ ուզի, խոսելու է․ փաստաբան