Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը կհաղթահարի բոլոր դժվարությունները. Վանեցյանը շնորհավորել է Կարապետյանի տարեդարձը
Քաղաքական
13:07 18/08/2025
Հայաստան

Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը կհաղթահարի բոլոր դժվարությունները. Վանեցյանը շնորհավորել է Կարապետյանի տարեդարձը

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել բարերար, գործարար, այսօր ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի հետ ու շնորհավորել նրա տարեդարձը.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի մեծ բարերար Սամվել Կարապետյանին՝ 60-ամյա հոբելյանի առթիվ։ Կյանքի այս հանգրվանում նա մեծ փորձություններով է անցնում։ Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը կհաղթահարի բոլոր դժվարությունները՝ իր օրինակով նույնպես ապացուցելով, որ իրական և համընդհանուր ազատության համար պայքարը կարող է անցնել նաև ժամանակավոր դժվարությունների ճանապարհով։

Եկեղեցու և Հայրենիքի ապագայի համար նրա պայքարը պատվաբեր է և պարտավորեցնող։

Սամվել Կարապետյանին մաղթում եմ քաջառողջություն և ամուր կամք։

Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը կհաղթահարի բոլոր դժվարությունները. Վանեցյանը շնորհավորել է Կարապետյանի տարեդարձը