Գիտեմ, որ այս շեշտադրումը կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
18:34 18/08/2025
Հայաստան

Գիտեմ, որ այս շեշտադրումը կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ճանապարհների բացման թեմային՝ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի շրջանակում, տեղեկացրեց․

«Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։ Ահա այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենա ճանապարհների բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ՝ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը։ Իսկ սահմանն արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները՝ սահմանապահ, մաքսակետ և այսպես շարունակ։ Այլ բան, որ դեռևս խաղաղության խաչմերուկ նախագծի ներկայացման ժամանակներում և մինչև այսօր էլ մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել և այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա։ Իսկ արդյո՞ք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում, միանշանակ՝ ոչ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում արձանագրվել է նաև փոխադարձության սկզբունքը, և սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված և փոխընդունելի լուծումներ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, և այդ հուշագրից է բխում «Թրամփի ուղի» հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման ծրագիրը։

«Այդ ծրագրի իրագործման արդյունքում մեր երկրի տարածքով կանցնեն միջազգային երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր։Այս ծրագիրը Խաղաղությանխաչմերուկ նախագծի կարևոր մասերից մեկն է դառնում, Հայաստանը այս ամենով դառնում է խաղաղության խաչմերուկ։ Ես ուրախ եմ, որ մեր մի շարք տարածաշրջանային գործընկերների մտավախություններն այս ծրագրի վերաբերյալ այլևս փարատված են, չնայած մենք կշարունակենք աշխատել նրանց հետ գործընկերության և թափանցիկության մթնոլորտում»։

Անդրադառնալով  Հայաստանի՝ շուրջ 200 քառ․կմ օկուպացված տարածքների հարցին, Փաշինյանն ասաց․ 

«Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօչ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է հայկական ԽՍՀՄ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է ադրբեջանական ԽՍՀՄ տարածքի հետ։ Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում, բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունը այն է, որ  Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։Գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորդ հնչել մեր ականջի և գուցե կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պետք է լցնենք նոր տիկերի մեջ։ Մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջությամբ մեջ ու նոր հայացքով, որովհետև սա է խնամքը, որ պետք է։Ստածենք խաղաղության նկատմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գիտեմ, որ այս շեշտադրումը կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը․ Նիկոլ Փաշինյան