Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու գերիների հարցը ներառված չէ համաձայնագրում
Քաղաքական
18:44 18/08/2025
Հայաստան

Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու գերիների հարցը ներառված չէ համաձայնագրում

Գերիների վերադարձի հարցը համանձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոի հարց է,իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդարադնալով այն հարցին, թե ինչո՞ւ գերիների հարցը ներառված չէ ստորագրված համաձայնագրում։

«Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022 թվականի գարնանը, և մենք այդ հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր են գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը, համանձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից։ Եվ եթե հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր և տեղի չունենալ, և մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությունը վերջերս ականատես եղանք»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու գերիների հարցը ներառված չէ համաձայնագրում