Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատավորն իր հոգու խորքում հասկացել է, որ Արամ Նավասարդյանն այս վրաերթի մեջ անմեղ է․ փաստաբան
«Դատավորն իր հոգու խորքում հասկացել է, որ Արամ Նավասարդյանն այս վրաերթի մեջ անմեղ է, դրա համար հնարավորինս նվազագույն պատիժ տվեց՝ 1․5 տարի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ շարունակելով․
«Այս գործի քննությունից, ես հասկացա հետևյալը՝ ի սկզբանե, գիտեք, 18 միլիոն դրամի հայց ներկայացրեց տուժող կողմը։ Մինչև նախավերջին նիստը տուժող կողմին էդ 18 միլիոն դրամի ազդեցության տակ պահեցին, փաստորեն, դրանով հնարավորություն չտվեցին, որպեսզի Արամ Նավասարդյանը կարողանա իրենց հետ հաշտվի։ Երևի թե խոստումներ էին տվել, որ մենք էդ 18 միլիոնը կստանանք և այլն, և այլն, որովհետև բազմաթիվ փորձեր է եղել, որպեսզի ինչ-որ չափով այդ ցավը մեղմացվի։ Տարբեր մարդկանց միջոցով փորձել են հա կոնտակտի դուրս գալ իրար հետ, էդ վնասը ինչ-որ չափով մեղմեն, վնասի հատուցում անեն և այլն, և այլն, բայց չի ստացվել, դա էլ հենց պատճառ հանդիսացավ, որ այս հարցը այսպես լուծվեց։ Նախորդ նիստին 18 միլիոնը դարձավ 10 միլիոն։Էսօր էլ տուժողի հայրը, դուք տեսաք, 10-ը 10-ի վրա գերեզման ա սարքել, փողը Արամ Նավասարդյանից է ուզում, ու ոչ մի կերպ չկարողացավ իրա հայցը հիմնավորի»,- ասաց փաստաբանը։
Նա նաև հայտարարեց, որ դատարանի վճիռը բողոքարկելու են։
Հիշեցնենք, որ այսօր դատարանի որոշման Արամ Նավասարդյանի նկատմամբ պատիժ սահմանվեց ազատազրկում՝ 1,5 տարի և 4 մլն դրամ փոխհատուցում։
Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։