Ով տռի, ով գնա... համերգ, ում վրա գրեն
Քաղաքական
09:20 18/08/2025

Ով տռի, ով գնա... համերգ, ում վրա գրեն

Նիկոլ Փաշինյանը եկել է արձակուրդից ու ուրախ է հայտնել, որ իր կառավարման վերջին երկու ամիսներին երեք համերգ է եղել ու մարդիկ համերգ են գնացել։ Թե բա՝ սա կյանքի, խաղաղության ցնծություն է։

Եթե Փաշինյանն ուզում է ասել՝ կյանքներդ վատ լիներ, համերգ չէիք գնա...  Բայց բյուջեից միլիոններ եք տվել Լոպեսի համերգին, հետո թե՝ տուրիստները այնքան շատ են եղել այդ համերգին, որ միլիոններ ենք շահել։

Դե՝ տուրիստների կյանքն ու խաղաղությունը իհարկե լավ է, բայց՝ մեզ ինչ։  

Եթե Փաշինյանն ուզում է, որ համերգ գնացողների վրա թարս նայեն չգնացողները, իրար բզբզեն, թե՝ ինչի եք գնում, որ նիկոլներն էլ գրեն, թե լավ կյանքից է... Պիտի ասեմ, որ հայաստանցիները այնքան են շփոթահար այս տարիների կորուստներից, արդեն այնքան են անհանգիստ իրենց ամենօրյա կյանքի ու անվտանգության համար, որ... շտապում են ապրել։

Գնան, Հայաստանով շրջեն, տեսնեն, քանի Փաշինյանը լրիվ չի տվել։

Հանգստանան ընտանիքով, քանի նիկոլը Էրմենիստան երազող ու թռփոշացած ալիև-էրդողանին ներս չի թողել։

Հարսանիք անեն, քանի կարող են, որ թե մի բան լինի՝ միասին լինեն։

Մարդիկ ուղղակի փորձում են վերջին օրերի թեման սիրունացնել, քանի նիկոլը կա՝ կարապի պար են պարում։

Այնպես որ՝ կետոտ հոտեր մի հանեք ձեր բերաններից, մեզ վրա ուրախ կյանք բարդելով։

Կյանքը կյանք է, երբ կա ազատ ընտրություն, արդար միջավայր, սեր, հույս, հավատ։

Ձեր պրագմատիկ ու քաղքենի թվերը ձեզ պահեք։

Անահիտ Ոսկանյան

Հ.Գ.- եթե տռել բառը ամբողջից դուրներդ չեկավ, «բոլորիցդ ներողություն եմ խնդրում» (c): 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ով տռի, ով գնա... համերգ, ում վրա գրեն