Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօրվանից սկսած Հայաստան հարավից կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ։ Այս մասին հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Դրանք առաջիկա 5-6 օրերին չեն նահանջելու։ Օգոստոսի 18-23-ն ընկած հատվածում Լոռիում, Սյունիքում և Տավուշում ցերակային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մյուս մարզերում, նաև Երևանում 4-6 աստիճանով»,-ասաց նա։
Առավել բարձր ջերմաստիճաններ կգրանցվեն օգոստոսի 19-20-ը, ամենատաք գոտին կլինեն Արարատյան դաշտավայրն ու Երևանի ցածրադիր գոտին, որտեղ ցերակային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +39-ի։