Փաստաբանի հիշեցումը ՔԿ-ին. Արթուր Դավթյանը հանդես էր եկել մահապատիժը վերականգնելու հրապարակային առաջարկով
Իրավունք
11:12 18/08/2025
Հայաստան

Փաստաբանի հիշեցումը ՔԿ-ին. Արթուր Դավթյանը հանդես էր եկել մահապատիժը վերականգնելու հրապարակային առաջարկով

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, արձագանքելով Բագրատ Սրբազանի պաշտպանների ահազանգերին ի պատասխան ՔԿ տարածած հաղորդագրությանը, գրում է.

«Ի պատասխան մեր գործընկեր Հովհաննես Խուդոյանի կողմից «Սրբազան պայքարի» գործով բացահայտումների (որոնցից մեկում ներկայացրել էր «15 հոգու գյուլլելու» աղմկահարույց ձայնագրության ամբողջական տարբերակը, որից պարզ է դառնում, որ խոսքն ինչ որ վերացական և ՄԱՍՆԱՎՈՐ զրույցի մասին է` իշխանության գալուց հետո մահապատժի վերականգնման հնարավորության կամ հիմնավորվածության մասին), քննչական կոմիտեն մի ծավալուն հայտարարություն էր արել, որում խոսել էր նաև մարդկանց կյանքից զրկելու թույլատրելիության վերաբերյալ ցանկացած խոսքի անթույլատրելության մասին:

Հիշեցնեմ միայն, որ ընդամենը 3 տարի առաջ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿՎԱ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես էր եկել մահապատիժը վերականգնելու հրապարակային առաջարկով:

Բարի և ոչ բռնի աշխատանքային շաբաթ բոլորիս»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստաբանի հիշեցումը ՔԿ-ին. Արթուր Դավթյանը հանդես էր եկել մահապատիժը վերականգնելու հրապարակային առաջարկով