ՀՀ ԶՈւ ԳՇ պետը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը
Քաղաքական
22:49 19/08/2025
Հայաստան

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:

Բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը