Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրամիությունը Վրաստանին սկսեց շանտաժի ենթարկել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել
Եվրամիությունը այն բանից հետո է սկսել շանտաժի ենթարկել Վրաստանին, երբ վերջինս 2022 թվականին հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նախկինում բազմիցս հայտնել էր, որ ԵՄ երկրները և ուկրաինացի պաշտոնյաները կոչ են արել Վրաստանին 2022 թվականին Ռուսաստանի դեմ բացել «երկրորդ ճակատ»։
«2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո սկսվեց բացարձակապես աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրամադրվեց առանց որևէ հիմքի, և դրանից հետո բազմիցս հաստատվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում», -լրագրողներին ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը հրաժարվել է կատարել Եվրամիության պահանջները, որից հետո «եվրոպական բյուրոկրատիան լծվել է վրաց ժողովրդին և վրացական կառավարությանը շանտաժի ենթարկելու համար, ինչը շատ ցավալի է»։