Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խնայեք ձեր առողջությունը․ առանց այդ էլ Աշտարակի ձորերում ու Հրազդանի «Սիթիներում» անցկացրած ժամանակը վատ է անդրադառնում ձեր առողջության վրա. Փարաքարի համայնքապետը՝ ավագանու իշխանական անդամներին
Փարաքարի ավագանու արտահերթ նիստն այսօր լարված էր անցել։ Նիստին ներկա չէր ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, ինչն ավագանու իշխանական անդամը որակեցին անահրագալից վերաբերմունք նրա ընտրողի, ղեկավարած խմբակցության, ավագանու անդամների, համայնքի նկատմամբ։
«56 տոկոս քվե ստացած Գրիգորյանը ե՞րբ ասյտեղ կլինի, որ ես իրեն հարցեր ուղղեմ։ Ձեր մեկնաբանությունները թողեք իմ ելույթից հետո»,-ասաց ամբիոնին մոտեցած ՔՊ-ականը, ապա սկսկեց գոռգոռալ, հրաագնեց չընդհատել ուղիղ եթերը։
Վ. Գրիգորյանը քիչ առաջ արձագանքել է ավագանու նիստում հնչեցրած այս հայտարարություններին.
«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ․
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025թ․ մարտի 30-ի արտահերթ ընտրությունների արդյունքով, ընտրությանը մասնակցող ավագանու անդամների 57%֊ից ավելի քվե ստացած «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակում առաջին հորիզոնականում գտնվելով՝ օրենքի ուժով համարվում եմ ընտրված համայնքի ղեկավար։
Պարտության հետ չհամակերպվող ընդդիմադիր իշխող ուժի թեկնածուները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը։
Անարդյունավետ աշխատանքի պատասխանն ու գնահատականը բնակիչները տվել են մարտի 30-ի ընտրությունների ժամանակ։
Ստանձնել եմ մի պաշտոն, որտեղ շատ անելիքներ կան։
Մեր թիմը տիրապետում է համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրներին և ունի դրանց լուծումները։
Պատասխանատու ենք նախընտրական ծրագրի բոլոր խոստումների համար․հավատարիմ մնալով իմ սկզբունքներին՝յուրաքանչյուր խոստում դարձել և միանշանակ դառնալու է իրականություն։
Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին օրից, սկսած աշխատանքային օրվա ընթացքում հանդիպումներ եմ ունենում շուրջ 25 բնակչի հետ, ովքեր ունեն դեռևս նախկին ղեկավարի կողմից չլուծված տարաբնույթ խնդիրներ։
Բնակիչների մի մասի խնդիրներն արագ լուծում են ստացել, մյուսներինն էլ՝ ընթացքում են։
Վստահեցնում եմ ևս մեկ անգամ՝ իմ և մեր թիմի գլխավոր առաքելությունն օրենքի շրջանակներում բոլոր խնդիրներին արագ լուծում տալն է։
Փարաքար համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ ոչ միայն 57%-ի, այլ 100%-ի, յուրաքանչյուր ընտանիքի խնդիր իմ և իմ թիմի հոգածության ներքո է։
Շնորհակալ եմ մեր թիմի կողքին կանգնելու, մեզ վստահելու, մեզ հետ պայքարելու և մեզ հետ հաղթելու համար։
Ես և իմ թիմը բացառիկ նվիրումով շարունակելու ենք ծառայել ձեզ, և վստահեցնում եմ, որ բոլոր խնդիրները ստանալու են արագ և արդյունավետ լուծումներ, անկախ իմ՝ նիստերին ներկա չլինելու հանգամանքից, ինչը պայմանավորված է բացառապես աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։
Առաջնորդվում եմ համայնքի բնակչին և համայնքին ծառայելու բացառիկ առաքելությամբ, որտեղ գերիշխում է բովանդակությունը, և ոչ թե ձևը։
Վստահության արժանանում են։
Մեր հանդեպ առկա վստահությունը պարտավորեցնող է։ Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը։
Հաղթել ենք ստին ու կեղծիքին։ Նախկինում մշտապես տապալված ավագանու նիստերը չփորձեք բերել իրականություն։
Ավագանու նիստին չներկայանալս թող չանհանգստացնի և ո՛չ մեկին։
Խնայեք ձեր առողջությունը․ առանց այդ էլ Աշտարակի ձորերում ու Հրազդանի «Սիթիներում» անցկացրած ժամանակը վատ է անդրադառնում ձեր առողջության վրա»։