Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցի պատգամավոր. Դավիթ Գալստյանը, Բագրատ Սրբազանը ձերբակալված են, որ չեն համակերպվել անհայրենիք ապրելու մտքի հետ
«Չեմ ուզում բարձրաձայնել դատական նիստից իմ սպասումները, քանի որ վերջին տարիներին բոլորս թերահավատ ենք Հայաստանում արդարադատության վերաբերյալ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանն ու մյուսներն այսօր ձերբակալված են ոչ մի բանի համար։
«Ձերբակալված են ընդամենն այն բանի համար, որ չեն համակարպվել անհայրենիք ապրելու մտքի հետ»,-ասաց քաղաքական գործիչը։
Հակոբյանը այս ու այլ դատական նիստերը շոուներ են, որոնց նպատակն է զբաղեցնել մտահոգ հասարակությանը, ցույց են տալիս, որ պետք է վախենալ իշխանության դեմ խոսելուց։
Մանրամասները՝ տեսանյութում։