Վերաբացվել է Եվրոպայի ամենասքանչելի միջնադարյան ամրոցներից մեկը
Մշակույթ
14:00 19/08/2025
Աշխարհ

Վերաբացվել է Եվրոպայի ամենասքանչելի միջնադարյան ամրոցներից մեկը

Հինգ տարի տևած 37 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումից հետո Մեծ Բրիտանիայում վերաբացվել է Նորվիչի ամրոցը՝ առաջին անգամ հանրության համար հասանելի դարձնելով իր բոլոր հինգ հարկերը։ Այս մասին գրում է CNN-ը։

12-րդ դարի ամրոցը կառուցվել է Վիլհելմ Նվաճողի հրամանով, և Բրիտանական թանգարանը վարձակալությամբ է տրամադրել ավելի քան 900 նորմանական արտեֆակտ՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից դուրս առաջին միջնադարյան պատկերասրահը ստեղծելու համար։

Նորվիչի ամրոցը՝ նորմանների կողմից Անգլիայի նվաճումից հետո կառուցված առաջին ամրոցներից մեկն է։ Ամրոցի 900-ամյա ամուր պատերը կառուցվել են Ֆրանսիայի Նորմանդիայի շրջանից ներմուծված Կանի կրաքարից՝ ի վկայություն նորմանդական զորության։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերաբացվել է Եվրոպայի ամենասքանչելի միջնադարյան ամրոցներից մեկը