Զելենսկին և Պուտինը արդեն համաձայնության են եկել հանդիպման շուրջ. Թրամփ
Քաղաքական
09:26 20/08/2025
Աշխարհ

Զելենսկին և Պուտինը արդեն համաձայնության են եկել հանդիպման շուրջ. Թրամփ

Զելենսկին և Պուտինը արդեն համաձայնության են եկել հանդիպման շուրջ։ Այդ մասին ասել է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները երկկողմ հանդիպում են կազմակերպում՝ պատերազմի ավարտը քննարկելու համար։

«Ես շատ հաջող հանդիպում ունեցա նախագահ Պուտինի հետ։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նախագահ Զելենսկու հետ, և հիմա կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե նրանք հանդիպեն առանց ինձ, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի»,-DW-ի փոխանցմամբ, «Մարկ Լևինի շոու»-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Պուտին-Զելենսկի անձնական հանդիպման պատրաստակամությունը հաստատել էր Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ծրագիրն այժմ «մշակման փուլում է», քննարկվում են «շատ տարբերակներ»։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի հաստատել Պուտինի և Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին և Պուտինը արդեն համաձայնության են եկել հանդիպման շուրջ. Թրամփ