Թրամփը Հայաստանի համար նոր անուն է գտել. Սուրենյանց
Քաղաքական
16:20 20/08/2025
Հայաստան

Թրամփը Հայաստանի համար նոր անուն է գտել. Սուրենյանց

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում ներկայացրել է իր «խաղաղարար ջանքերը»՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին։  Սակայն ուշագրավ է, որ նա անգամ չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»։ Այս դրվագը ինքնին խոսում է ոչ թե տարածաշրջանի հանդեպ խորքային հետաքրքրության, այլ մաքուր PR մոտեցման մասին»,-արձագանքելով նաև հայկական տիրույթում տարածված հարցազրույցին՝ գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա գնահատմամբ, Թրամփի համար առաջնայինը սեփական հեղինակության ամրապնդումն է և Նոբելյան մրցանակի շուրջ խոսակցությունների վերսկսումը, այլ ոչ թե Հարավային Կովկասում ամերիկյան երկարաժամկետ ռազմավարությունը։ 

«Բայց հարցն ավելի լայն է․ եթե վաղը Վաշինգտոնը գլոբալ պայմանավորվածության գա Մոսկվայի հետ, ո՞վ կարող է երաշխավորել, որ TRIP նախագծի նման նախաձեռնությունները չեն դառնա այդ գործարքի զոհ։ 

Միջազգային հարաբերություններում նման նախադեպեր բազմաթիվ են․ 

Վիետնամի պատերազմում ԱՄՆ-ը փաստացի զոհաբերեց իր տեղական դաշնակիցներին՝ մեծ հաշվարկների դիմաց։ 

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հանգեցրեց Կենտրոնական Ասիայում Վաշինգտոնի ազդեցության կտրուկ անկմանը։ 

Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները բազմիցս փոխել է դիրքորոշումները՝ դաշնակիցների շահերը ենթարկելով գլոբալ կոմբինացիաների տրամաբանությանը։

Այս համատեքստում Վաշինգտոնի հանդիպումից հետո առավել քան տեղին է շեշտել․ ամերիկյան երաշխիքների մասին պնդումները լուրջ հիմք չունեն»,-գրել է նա։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը Հայաստանի համար նոր անուն է գտել. Սուրենյանց