«Ժողովուրդ». ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին
Օրվա մամուլ
08:35 20/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է ՔՊ վարչության նիստ. քննարկվել է մարզերում ու տարածքային կառույցներում առաջիկա նշանակումների հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը սկսվել է Սյունիքի մարզից. Գորիսի ՏԿ ղեկավարի պաշտոնում հաստատվել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։

Նիստում անդրադարձ է եղել նաև այլ մարզային ու տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։ Փաշինյանը շեշտել է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել վերանշանակումներ՝ ըստ արդյունավետության, ինչը վկայում է՝ ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին:

Հաջորդ նիստերին մյուս մարզերի «հարցերը կլուծվեն»: Իսկ մինչ այդ պետք է ՔՊ վարչության անդամի թեկնածուները շարունակեն իրենց քարոզչությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին