Այո, Լիդյա Մանթաշյանն ունի ընդգծված հակաիշխանական հայացքներ, բայց դա որևէ հանցանք կատարելու ցուցիչ չէ. Պաշտպան
Իրավունք
17:45 20/08/2025
Հայաստան

Այո, Լիդյա Մանթաշյանն ունի ընդգծված հակաիշխանական հայացքներ, բայց դա որևէ հանցանք կատարելու ցուցիչ չէ. Պաշտպան

Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը դատական նիստում առաջարկեց վերացնել նրա նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց, առաջարկեց ընտրել մինչև 2 մլն դրամ գրավը, ասաց դատարանի դահլիճում կան պատգամավորներ՝ Լիլիթ Գալստյան, Ագնեսա Խամոյան, Քրիստինե Վարդանյան, Էլինար Վարդանյան, որոնք պատրաստ են նրա համար երաշխավորել։

Պաշտպանն ասաց, որ կարդացել է մեղադրանքը, բայց անհասկանալի է, թե նկարագրված արարքներից որ մեկն է մեղսագրվում Լիդյային։

«Սա չի կարող համարվել պատշաճ մեղադրանք, այս բոլոր գործողությունները Լիդյա Մանթաշյանը կատարե՞լ է։ Մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր արարքներն են մեղսագրվում Լիդյա Մանթաշյանին, նկարագրված չէ, թե որ ապացույցով որ հանգամանքն է հաստատվում»,-ասաց Սողոյանը։

Նա նշեց, որ մեղադրանքում նշվում է, որ Լիդյա Մանթաշյանն ունի ընդգծված հակաիշխանական հայացքներ, արձագանքեց.

«Այո, Լիդյա Մանթաշյանն ունի ընդգծված հակաիշխանական հայացքներ, բայց դա որևէ հանցանք կատարելու ցուցիչ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այո, Լիդյա Մանթաշյանն ունի ընդգծված հակաիշխանական հայացքներ, բայց դա որևէ հանցանք կատարելու ցուցիչ չէ. Պաշտպան