Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Լուրջ չեմ ընդունում վաշինգտոնյան փաստաթուղթ, դա ընդամենը հարգանքի տուրք էր Թրամփին
«Փաշինյանն ասում է այն, ինչի դեմ տարիներ շարունակ պայքարում են ընդդիմությունը, Բագրատ Սրբազանը, «Սրբազան պայքար»-ի մեր ընկերները։ Ինչի մասին զգուշացնում էինք, Փաշինյանը հիմա կյանքի է կոչում, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի արտաքին ու ներքին կապիտուլյացիայի ծրագիր»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների դեմ քրեական գործով դատական երկորդ նիստի մեկնարկից առաջ Panoarama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Փաշինյանի կողմից փաստաթղթերի ստորագմանն ու օրեր առաջ ուղերձում հնչեցրած հայտարարություններին։
Նրա գնահատմամբ, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկրի ներսում կոտրեն դիմադրությունն այն քաղաքականության, որը մշակվել է Բաքվում ու Անկարայում ու իրագործվում է Փաշինյանի ձեռքով։
«Արտաքին կապիտուլյացիան այն է, ինչի մասին խոսում է Փաշինյանը. հանձնել նոր տարածքներ Ադրբեջանին, չպահանջել արցախահայերի իրավունքների վերականգնում, չպահանջել ռազմագերիների, Բաքվում պահվող այլ անձանց ազատ արձակում, չպահանջել Ադրբեջանի զորքերի դուրս բերում ՀՀ օկուպացված տարածքներից և այլն»,-ասաց քաղաքագետը։
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ վաշինգտոնյան հռչակագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի շուտ լարվածություն է բերում, քան խաղաղություն, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց՝ լուրջ չի ընդունում այդ փաստաթուղթը։
«Դա ընդամենը հարգանքի տուրք էր Թրամփին, այնտեղ ավելի շատ շոուն էր, քան գործընթացը։ Իսկ իրական գործընթացն արդեն ասացի, թե որտեղ է մշակվել»,-ասաց նա
Մանրամասները՝ տեսանյութում։