Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Լիլիթ Մակունցը օգոստոսի 3-ից համարվում է ժամկետանց դեսպան և չի կարող հանդես գալ Հայաստանի անունից
«Հրապարակ» թերթը գրում է.
«2021թ. օգոստոսի 2-ին նախագահի հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը՝ չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ Հետևաբար, դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025թ. օգոստոսի 2-ին։ Նախագահը որևէ անհատական իրավական ակտ չի ընդունել դեսպանի լիազորությունների ժամկետի երկարաձգման վերաբերյալ, և փաստացի Վաշինգտոնում Հայաստանի դեսպանը օգոստոսի 3-ից լիազորված չէ հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։
Իհարկե, կարող են լինել հիմնավորումներ, որ ըստ «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դեսպանը շարունակում է իր գործունեությունը մինչև նոր դեսպանի ժամանումը կամ ընդունող երկրի պրակտիկայում գործում են այլ կարգավորումներ և այլն։ Սակայն Հայաստանի ներպետական իրավունքի տեսանկյունից Լիլիթ Մակունցը օգոստոսի 3-ից համարվում է ժամկետանց դեսպան և, ըստ ներպետական իրավունքի, չի կարող հանդես գալ Հայաստանի անունից՝ իր լիազորությունների ժամկետի ավարտման պատճառով։
Հիշեցնենք նաև, որ արդեն ԱՄՆ-ից ստացվել է հաջորդ դեսպանի ագրեմանը` ԱՄՆ է մեկնելու սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը: Սակայն թե ինչու է ուշանում մեկնումը, պարզ չէ:
Նկատենք նաև, որ իշխանության ներսում միանշանակ չի գնահատվել Մկրտչյանի նշանակումը: Համարում են, որ նա ձախողվել է դեսպանի պաշտոնում և նրան չէր կարելի նման կարևոր երկրում դեսպան նշանակել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում